Երկու զեկույցներն էլ մեծ պրոբլեմներ ունեին իրենց սուբյեկտիվությամբ՝ կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Ասուլիսում անդրադառնալով ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ընդունված զեկույցներին՝ նա ասել է. «Խիստ անբնական է, որ այս ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից»:
Մոլդովայի նորանշանակ վարչապետ Պավել Ֆիլիպը BBC-ի հետ զրույցում ասել է, որ իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հանգստության կոչ է արել՝ հայտարարելով, որ ոչ թե կհրաժարվի պաշտոնից, այլ կպայքարի հասարակական վստահությունը նվաճելու համար:
Կանադան, հետևելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի օրինակին, կվերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որ կանադական ընկերությունները հետ չմնան գործընկերներից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը: Նա ընդգծել է, որ գործընթացը արագ կիրականացվի:
Մոսկվայում երեկ գրիպի համաճարակ է հայտարարվել: Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 18-24-ը սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ աճել է:
Երեկ Բաղդադում սկսվել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որը համանախագահում են Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։
Հունվարի 26-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցներին, ասել է, որ գոհ է հայկական պատվիրակության անդամների աշխատանքից, քանի որ ԵԽԽՎ-ում առաջնային բանաձևը չընդունվեց։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանի կործանումը, և այդ երկիրը պատրաստ է կատալիզատոր դառնալ այդ գործում:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...